Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» 128-123 հաշվով առավելության է հասել «Մեմֆիսի» նկատմամբ:
Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը: Աստղային խաղացողը երրորդ խաղում անընդմեջ թրիփլ-դաբլ է ձևակերպել` 36 միավոր, 14 ասիստ, 12 ռեբաունդ: