Logo

NBA. Լեբրոն Ջեյմսի ռեկորդային թրիփլ-դաբլն ու օրվա արդյունքները (տեսանյութ)

11:30 / 01.02.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» լրացուցիչ ժամանակում արտագնա հաղթանակ է տարել «Նյու Յորք Նիքսի» նկատմամբ՝ 129-123:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկացի Ջեյլեն Բրանսոնը, որը «Նյու Յորք Նիքսի» կազմում վաստակել է 37 միավոր, կատարել 2 ռեբաունդ և 6 ասիստ:

«Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը գրանցել է 28 միավոր, 10 ռեբաունդ և 11 ասիստ՝ դառնալով թրիփլ-դաբլի հեղինակ։

Դա աստղային հարձակվողի առաջին թրիփլ-դաբլն էր այս մրցաշրջանում: 38-ամյա ամերիկացին NBA-ի պատմության առաջին բասկետբոլիստն է, որը թրիփլ-դաբլի հեղինակ է դառնում 20 մրցաշրջանում։

Լեբրոն Ջեյմսին ընդամենը 89 միավոր է բաժանում լեգենդար Կարիմ Աբդուլ-Ջաբարի ռեկորդը (38 387) գերազանցելուց և NBA-ի պատմության մեջ ամենաշատ միավոր վաստակած բասկետբոլիստը դառնալուց։

NBA, կանոնավոր առաջնություն

«Նյու Յորք Նիքս» - «Լոս Անջելես Լեյքերս»՝ 123-129 (24-29, 29-23, 30-34, 31-28, (9-15))

«Քլիվլենդ Կավալիերս» - «Մայամի Հիթ»՝ 97-100 (26-24, 26-31, 27-24, 18-21)

«Չիկագո Բուլզ» - «Լոս Անջելես Կլիպերս»՝ 103-108 (32-20, 26-34, 26-31, 19-23)

«Միլուոքի Բաքս» - «Շարլոթ Հորնեթս»՝ 124-115 (34-27, 30-37, 33-26, 27-25)

«Դենվեր Նագեթս» - «Նյու Օրլեանս Պելիկանս»՝ 122-113 (31-35, 26-25, 36-24, 29-29)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ