Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս 120-115 հաշվով հաղթել է «Սան Անտոնիո Սփուրսին»։
«Լեյքերսից» չորրորդ անընդմեջ խաղում թրփլ-դաբլն է գրանցել NBA-ի պատմության լավագույն ռմբարկու (40756 միավոր) ամերիկացի հարձակվող Լեբրոն Ջեյմսը, որը վաստակել է 15 միավոր, 16 անգամ տիրել օղակից անդրադարձած գնդակին, 12 անգամ կատարել ասիստ։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է հյուրերի ամերիկացի կենտրոնական Էնթոնի Դևիսը` 40 միավոր, 12 ռեբաունդ, 2 ասիստ։
«Քլիվլենդ Կավալյերսը» 14-րդ անընդմեջ հաղթանակն է տարել և սեփական մանրահատակի վրա 144-126 հաշվով առավելության է հասել «Չիկագո Բուլզի» նկատմամբ։
«Կավալյերսի» ամերիկացի հարձակվողական պաշտպան Դոնովան Միթչելը վաստակել է 37 միավոր, կատարել 7 ռեբաունդ ու 4 ասիստ, դարձել հանդիպման ամենաարդյունավետ խաղացող։
Հաղթել է նաև Արևմտյան կոնֆերենցիայի առաջատար «Օկլահոմա Սիթի Թանդերը», որը 99-83 հաշվով պարտության է մատնել «Ֆինիքս Սանսին»։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Օկլահոմայի» կանադացի խաղարկող պաշտպան Շեյ Գիլջես-Ալեքսանդրը` 28 միավոր, 6 ռեբաունդ, 4 ասիստ։
NBA, կանոնավոր առաջնություն
«Սան Անտոնիո Սփուրս» - «Լոս Անջելես Լեյքերս»` 115-120 (30-31, 30-37, 26-25, 29-27)
«Քլիվլենդ Կավալյերս» - «Չիկագո Բուլզ»` 144-126 (49-34, 28-39, 30-29, 37-24)
«Օկլահոմա Սիթի Թանդեր» - «Ֆինիքս Սանս»` 99-83 (29-14, 19-22, 35-24, 16-23)