ԱՄՆ-ում կայացել է բոլոր աստղերի խաղի դրաֆտը: Արևմտյան ու արևելյան կոնֆերենցիաների ավագներ Լեբրոն Ջեյմսն ու Կևին Դյուրանտն ընտրել են իրենց կազմերը:
Լեբրոնի թիմ. Յանիս Ադետոկումբո, Ստեֆեն Կարի, Լուկա Դոնչիչ, Նիկոլա Յոկիչ, Դեմիեն Լիլարդ, Բեն Սիմոնս, Քրիս Պոլ, Ջեյլեն Բրաուն, Փոլ Ջորջ, Դոմանտաս Սաբոնիս, Ռուդի Գոբեր
Դյուրանտի թիմ. Կայրի Իրվինգ, Ջոել Էմբիդ, Քավայ Լեոնարդ, Բրեդլի Բիլ, Ջեյսոն Տեյտում, Ջեյմս Հարդեն, Դևին Բուքեր, Զայոն Ուիլիամսոն, Զակ Լավին, Ջուլիուս Ռենդլ, Նիկոլա Վուչևիչ, Դոնավան Միտչել:
Դյուրանտը վնասվածքի պատճառով չի մասնակցելու խաղին: Նրա փոխարեն մեկնարկային կազմում հանդես կգա Ջեյսոն Տեյտումը:
Բոլոր աստղերի խաղը կկայանա մարտի 7-ին՝ Ատլանտայում:

