Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս 112-108 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիա Սիքսերսին»։
«Լեյքերսից» արդյունավետ հանդիպում է անցկացրել NBA-ի պատմության մեջ գլխավոր ռմբարկու (42297 միավոր) Լեբրոն Ջեյմսը` վաստակելով 29 միավոր, կատարելով 7 ռեբաունդ ու 6 ասիստ։
Կանոնավոր առաջնությունում այս հաղթանակը 40-ամյա բասկետբոլիստի համար 1015-րդն է: Նա այս ցուցանիշով բարձրացել է երկրորդ տեղ` շրջանցելով լեգենդար Ռոբերտ Փերիշին։
NBA-ի կանոնավոր առաջնությունում հաղթանակների քանակով ռեկորդակիրը մեկ այլ լեգենդար բասկետբոլիստ Կարիմ Աբդուլ-Ջաբարն է` 1074։
NBA, կանոնավոր առաջնություն
«Ֆիլադելֆիա Սիքսերս» - «Լոս Անջելես Լեյքերս»` 108-112 (30-30, 30-23, 24-34, 24-25)
Congrats to @KingJames of the @Lakers for moving into 2nd on the all-time TOTAL WINS list! pic.twitter.com/Pn1LLdDU7r
— NBA (@NBA) December 8, 2025
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


