Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը «Միլուոկի Բաքսը» սեփական մանրահատակի վրա 118-93 հաշվով հաղթեց «Օկլահոմա Սիթի Թանդերին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկունբոն էր, որը դարձավ դաբլ-դաբլի հեղինակ` վաստակելով 30 միավոր, 19 անգամ տիրելով օղակից անդրադարձած գնդակին, կատարելով 4 ասիստ։
«Լոս Անջելես Լեյքերսն» արդյունավետ խաղում տանը 150-145 հաշվով առավելության հասավ «Ինդիանա Փեյսերսի» նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը տանտերերի խաղացող Էնթոնի Դևիսն էր, որը դարձավ դաբլ-դաբլի հեղինակ` 36 միավոր, 16 ռեբաունդ, 3 ասիստ։ «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը նույնպես գրանցեց դաբլ-դաբլի (26 միավոր, 10 ասիստ, 5 ռեբաունդ)։
Ստեֆեն Կարիի 31 միավորը չօգնեց «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին», որը հյուրընկալվելիս 110-114 հաշվով պարտվեց «Մինեսոտա Թիմբերվուլվզին»։
NBA, կանոնավոր առաջնություն
«Միլուոկի Բաքս» - «Օկլահոմա Սիթի Թանդեր»` 118-93 (25-22, 23-25, 34-17, 36-29)
«Լոս Անջելես Լեյքերս» - «Ինդիանա Փեյսրերս»` 150-145 (30-36, 42-32, 44-31, 34-46)
«Մինեստոա Թիմբերվուլվզ» - «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»` 114-110 (18-27, 28-27, 32-27, 36-29)
«Մայամի Հիթ» - «Կլիվլենդ Կավալյերս»` 121-84 (32-22, 28-17, 30-18, 31-27)
«Դետրոյթ Պիստոնս» - «Նյու Օռլեան Պելիկանս»` 101-114 (10-29, 31-28, 25-26, 35-31)
«Լոս Անջելես Քլիփերս» - «Ֆիլադելֆիա Սիքսերս»` 107-121 (29-41, 27-22, 27-25, 24-33)


