Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսն» առանց NBA-ի պատմության լավագույն ռմբարկու դարձած Լեբրոն Ջեյմսի 106-115 հաշվով պարտվել է «Միլուոկի Բաքսին»:
Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկունբոն, որը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ վաստակելով 38 միավոր, գրանցելով 10 ռեբաունդ: Հույն բասկետբոլիստը նաև կատարել է 6 ասիստ:
«Միլուոկին» տարել է 9-րդ անընդմեջ հաղթանակը և երկրորդն է Արևելյան կոնֆերենցիայում: «Լեյքերսը» 13-րդն է Արևմուտքում:
NBA, կանոնավոր առաջնություն
«Լեյքերս» — «Միլուոկի»՝ 106-115 (31-26, 27-24, 23-38, 25-27)
«Օռլանդո» — «Դենվեր»՝ 115-104 (29-26, 36-29, 24-29, 26-20)
«Ատլանտա» — «Ֆինիքս»՝ 116-107 (36-22, 20-25, 37-28, 23-32)
«Բրուքլին» — «Չիկագո»՝ 116-105 (19-26, 34-24, 26-34, 37-21)


