Logo

NBA. «Լեյքերսն» առանց Լեբրոնի և Դոնչիչի պարտվեց «Նագեթսին», այլ արդյունքներ

11:40 / 15.03.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում «Լոս Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս 126-131 հաշվով պարտվել է «Դենվեր Նագեթսին»։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Լեյքերսի» հարձակողական պաշտպան Օսթին Ռիվզը, որը դաբլ-դաբլ է գրանցել` վաստակելով 37 միավոր և կատարելով 13 ասիստ: Նա գրանցել է նաև 8 ռեբաունդ։

«Լեյքերսից» վնասվածքի պատճառով հանդիպումը բաց են թողել թիմի առաջատարներ, NBA-ի պատմության մեջ գլխավոր ռմբարկու (41924 միավոր) Լեբրոն Ջեյմսը և սլովենացի խաղարկող պաշտպան Լուկա Դոնչիչը։

Խաղային հերթական օրն Արևմտյան կոնֆերենցիայի առաջատար «Քլիվլենդ Կավալյերսը» 133-124 հաշվով առավելության է հասել «Մեմֆիս Գրիզլիսի» դեմ խաղում։

Գործող չեմպիոն «Բոստոն Սելտիքսն» էլ թեթև հարձակվող Ջեյսոն Թեյթումի 28 միավորի, 5 ասիստի ու 4 ռեբաունդի օգնությամբ 103-91 հաշվով հաղթել է «Մայամի Հիթին»։  27-ամյա ամերիկացին հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր։

NBA, կանոնավոր առաջնություն

«Դենվեր Նագեթս» - «Լոս Անջելես Լեյքերս»` 131-126 (32-40, 39-27, 31-32, 29-27)

«Մեմֆիս Գրիզլիս» - «Քլիվլենդ Կավալյերս»` 124-133 (29-36, 29-39, 34-37, 32-21)

«Մայամի Հիթ» - «Բոստոն Սելտիքս»` 91-103 (23-30, 27-20, 27-28, 14-25)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ