Logo

NBA․ «Լեյքերսն» ընդհատեց պարտությունների շարքը, «Գոլդեն Սթեյտը» պարտվեց (տեսանյութ)

09:49 / 31.10.2022Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում 5 անընդմեջ պարտությամբ մեկնարկած «Լոս Անջելես Լեյքերսը» տարավ առաջին հաղթանակը նոր մրցաշրջանում։

«Դենվեր Նագեթսի» դեմ տնային խաղում լոսանջելեսցիներն առավելության հասան 121:110 հաշվով։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը վաստակեց 28 միավոր ու կատարեց 8 արդյունավետ փոխանցում։ Հյուրերի կազմում ամենաարդյունավետը սերբ կենտրոնական Նիկոլա Յոկիչն էր՝ 23 միավոր։

Գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 114։128 հաշվով պարտվեց «Դետրոյտին»։ «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստեֆեն Կարին վաստակեց 32 միավոր՝ ճանաչվելով հանդիպման ամենաարդյունավետ խաղացող։

NBA, կանոնավոր առաջնություն

«Լեյքերս» – «Դենվեր»՝ 121:110 (26:31, 29:20, 38:34, 28:25)

«Դետրոյտ» – «Գոլդեն Սթեյտ»՝ 128:114 (29:37, 34:18, 37:36, 28:23)

«Քլիվլենդ» – «Նյու Յորք»՝ 121:108 (35:30, 27:29, 22:34, 37:15)

«Բոստոն» – «Վաշինգտոն»՝ 112:94 (34:15, 24:32, 29:21, 25:26)

«Սան Անտոնիո» – «Մինեսոտա»՝ 107:98 (26:23, 31:24, 28:23, 22:28)

«Դալաս» – «Օռլանդո»՝ 114:105 (29:34, 31:26, 28:23, 26:22)

«Ֆինիքս» – «Հյուսթոն»՝ 124:109 (29:24, 36:32, 25:30, 34:23)

«Կլիպերս» – «Նոր Օրլեան»՝ 91:112 (25:18, 27:34, 15:26, 24:34)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ