Logo

NBA. «Լեյքերսը» գերլարված պայքարում ուժեղ էր «Գոլդեն Սթեյթից», օրվա արդյունքները

10:58 / 26.12.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» լարված պայքարում 115-113 հաշվով արտագնա հաղթանակի է հասել «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյթի» առաջատար Ստեֆեն Կարին, որը վաստակել է 38 միավոր, գրանցել 1 ռեբաունդ ու 6 ասիստ։

«Լեյքերսից» ամենաարդյունավետը NBA-ի պատմության լավագույն ռմբարկու Լեբրոն Ջեյմսն էր, որը գրանցել է դաբլ-դաբլ՝ 31 միավոր, 10 ասիստ, 4 ռեբաունդ։

Խաղային օրը հաղթական է եղել նաև «Մինեսոտա Թիմբերվուլվզի», «Ֆիլադելֆիա Սիկսերսի» ու «Ֆինիքս Սանզի» համար, իսկ գործող չեմպիոն «Բոսթոն Սելթիքսն» այս մրցաշրջանում առաջին անգամ կրել է երկու անընդմեջ պարտություն։

NBA, կանոնավոր առաջնության

«Գոլդոն Սթեյթ Ուորիորզ» - «Լոս Անջելես Լեյքերս»` 113-115

«Դալաս Մավերիքս» - «Մինեսոտա Թիմբերվուլվզ»` 99-105

«Բոսթոն Սելթիքս» - «Ֆիլադելֆիա Սիկսերս»` 114-118

«Ֆինիքս Սանզ» - «Դենվեր Նագեթս»` 110-100

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա