Logo

NBA. «Լեյքերսը» հաղթել է գործող չեմպիոնին, օրվա արդյունքները (տեսանյութ)

10:48 / 06.03.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսն» առանց թիմի առաջատար Լեբրոն Ջեյմսի ընդունել է գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին» և հաղթել 113-105 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Լեյքերսի» ամերիկացի բասկետբոլիստ Էնթոնի Դևիսը, որը վաստակել է 39 միավոր: 29-ամյա բասկետբոլիստը նաև գրանցել է 8 ռեբաունդ և կատարել 6 ասիստ: «Գոլդեն Սթեյթից» ամենաարդյունավետը 27 միավոր հավաքած Ստեֆեն Կարին էր։

«Լեյքերսն» Արևմտյան կոնֆերենցիայում 11-րդն է, «Գոլդեն Սթեյթը» 5-րդ տեղում է:

NBA, կանոնավոր առաջնություն

«Լեյքերս» — «Գոլդեն Սթեյթ»՝ 113-105 (33-18, 22-36, 23-18, 35-33)

«Քլիպերս» — «Մեմֆիս»՝ 135-129 (30-28, 37-33, 30-51, 38-17)

«Բրուքլին» — «Շառլոտ»՝ 103-86 (36-21, 34-20, 16-21, 16-24)

«Օռլանդո» — «Պորտլենդ»՝ 119-122 (27-31, 29-27, 32-34, 31-30)

«Օկլահոմա» — «Յուտա»՝ 129-119 (35-20, 35-31, 31-33, 28-35)

«Բոստոն» — «Նյու Յորք»՝ 129-131 (34-31, 27-23, 26-34, 26-25, 16-18)

«Հյուսթոն» — «Սան Անտոնիո»՝ 142-110 (38-24, 35-39, 35-24, 34-23)

«Վաշինգտոն» — «Միլուոկի»՝ 111-117 (28-34, 20-25, 32-24, 31-34)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ