Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային հերթական օրը «Լոս Անջելես Լեյքերսը» դերբիում կրկին հաղթել է «Լոս Անջելես Քլիփերսին»` 108-102։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Քլիփերսի» ամերիկացի թեթև հարձակվող Քավայ Լեոնարդը, որը դաբլ-դաբլ է գրանցել` 33 միավոր, 10 ռեբաունդ։
Ջեյ Ռեդիքի գլխավորած թիմը երկու օրում երկրորդ անգամ է հաղթել «Քլիփերսին»։ Մարտի 1-ին կայացած խաղում «Լեյքերսն» առավելության էր հասել 106-102 հաշվով։
«Լեյքերսը» 6-րդ անընդմեջ հաղթանակն է տարել և Արևմտյան կոնֆերենցիանում բարձրացել երկրորդ տեղ։ «Քլիփերսը» 6-րդն է։
NBA, կանոնավոր առաջնություն
«Լոս Անջելես Լեյքերս» - «Լոս Անջելես Քլիփերս»` 108-102 (34-28, 22-15, 33-34, 19-25)


