Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը «Դալաս Մավերիքսը» տանը համառ պայքարում 108-106 հաշվով հաղթեց «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Մավերիքսի» խաղացող Պի Ջեյ Վաշինգտոնն էր` 32 միավոր, 5 ռեբաունդ և 3 ասիստ։
Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Բոսթոն Սելթիքսը» սեփական մանրահատակի վրա 101-100 հաշվով առավելության հասավ «Սակրամենտո Քինգզի» նկատմամբ։ Հյուրերին չօգնեց նաև Դե'Արոն Ֆոքսի 40 միավորը, որը դարձավ հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը։ 26-ամյա ամերիկացին նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում։
«Միլուոկի Բաքսը» տնային խաղում 111-117 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Տորոնտո Ռեփթորսից»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ «Բաքսի» խաղարկող պաշտպան Դամիան Լիլարդը (36 միավոր, 5 ռեբաունդ, 6 ասիստ)։
NBA, կանոնավոր առաջնություն
«Դալաս Մավերիքս» - «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»` 108-106 (31-32, 21-22, 27-22, 29-30)
«Բոսթոն Սելթիքս» - «Սակրամենտո Քինգզ»` 101-100 (27-15, 27-35, 30-22, 17-28)
«Միլուոոկի Բաքս» - «Տորոնտո Ռեփթորս»` 111-117 (27-21, 27-37, 31-32, 26-27)
«Վաշինգտոն Ուզիարդս» - «Փորտլենդ Թրեյլ Բլեյզերս»` 102-108 (27-32, 24-27, 30-27, 21-22)
«Ինդիանա Փեյսերս» - «Օռլանդո Սիթի Թանդեր»` 126-112 (31-32, 38-27, 31-30, 26-23)
«Շարլոթ Հորնեթս» - «Օռլանդո Մեջիք»` 124-115 (38-23, 29-29, 27-27, 30-36)
«Մեմֆիս Գրիզլիս» - «Դետրոյթ Պիստոնս»` 108-90 (32-22, 25-16, 32-32, 19-20)
«Նյու Օռլեան Պելիկանս» - «Սան Անտոնիո Սփյորս»` 109-111 (27-18, 34-33, 25-35, 23-25)
«Հյուսթոն Ռոքեթս» - «Մայամի Հիթ»` 104-119 (27-27, 32-37, 24-29, 21-26)
«Չիկագո Բուլզ» - «Նյու Յորք Նիքս»` 108-100 (27-19, 32-28, 20-31, 27-24)
«Ֆինիքս Սանս» - «Մինեսոտա Թիմբերվուլվզ»` 97-87 (32-20, 25-21, 20-20, 20-26)
«Լոս Անջելես Քլիփերս» - «Յուտա Ջազ»` 131-102 (41-16, 34-26, 29-37, 27-23)


