«Մայամի Հիթը» «Բոսթոն Սելթիկսի» հետ NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ դիմակայության հաշիվը դարձրել է 3-0:
«Մայամին» տնային խաղում հաղթել է 128-102 հաշվով: Հանդիպման ամենաարդյունաավետ խաղացողը «Մայամիի» բասկետբոլիստ Գեյբ Վինսենթն էր, որը վաստակել է 29 միավոր: Նիգերիացին նաև գրանցել է երկու ռեբաունդ և կատարել երեք ասիստ:
Շարքի չորրորդ խաղը տեղի կունենա մայիսի 24-ին կրկին «Մայամի Հիթի» խաղահրապարակում:
NBA, փլեյ-օֆֆ
Արևելյան կոնֆերենցիա, եզրափակիչ, երրորդ խաղ
«Մայամի» - «Բոսթոն»՝ 128-102 (30-22, 31-24, 32-17, 35-39)


