Logo

NBA. «Մայամին» հաղթել է «Բոսթոնին» Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի առաջին խաղում

10:33 / 18.05.2023Բասկետբոլ
null

«Բոսթոն Սելթիկսը» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ սերիայի առաջին խաղում ընդունել է «Մայամի Հիթին» և պարտվել 116-123 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Մայամիի» առաջատար Ջիմի Բաթլերն էր, որը վաստակել է 35 միավոր: Ամերիկացին նաև գրանցել է 5 ռեբաունդ և 7 ասիստ:

Շարքի երկրորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 20-ին կրկին «Սելթիկսի» խաղահրապարակում:

NBA, փլեյ-օֆֆ

Արևելյան կոնֆերենցիա, եզրափակիչ, առաջին խաղ

«Բոսթոն» - «Մայամի»՝ 116-123 (30-28, 36-29, 25-46, 25-20)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ