Logo

NBA. «Մայամին» հաղթել է «Դալասին», «Նյու Օռլեանը»՝ «Քլիպերսին» (տեսանյութ)

11:17 / 02.04.2023Վիդեո
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Մայամի Հիթն» ընդունել է «Դալաս Մավերիքսին», իսկ «Նյու Օռլեան Պելիկանսը»՝ «Լոս Անջելես Քլիպերսին»:

«Մայամին» հաղթել է 129-122 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Դալասի» առաջատար Լուկա Դոնչիչն էր, որը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ վաստակելով 42 միավոր ու գրանցելով 10 ռեբաունդ: Սլովենացին նաև կատարել է 8 ասիստ:

«Դալասն» Արևմտյան կոնֆերենցիայում 11-րդն է, իսկ «Մայամին» 7-րդն է Արևելքում:

«Նյու Օռլեանը» հաղթել է 122-114 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Քլիպերսի» խաղացող Քավեյ Լեոնարդն էր, որը վաստակել է 40 միավոր: Ամերիկացին նաև գրանցել է 8 ռեբաունդ ու կատարել չորս ասիստ:

«Քլիպերսն» Արևմտյան կոնֆերենցիայում 6-րդն է, իսկ «Պելիկանսը»՝ 7-րդը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Մայամի» — «Դալաս»՝ 129-122 (44-31, 32-33, 26-32, 27-26)

«Նյու Օռլեան» — «Քլիպերս»՝ 122-114 (21-31, 34-25, 36-34, 31-24)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա