Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Միլուոկի Բաքսը» հյուրընկալվելիս 112-100 հաշվով հաղթել է «Չիկագո Բուլզին»:
Հանդիպման երկրորդ քառորդի սկզբում խաղահրապարակը վնասվածքի պատճառով լքել է «Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկունբոն: Հույն բասկետբոլիստը վնասել է աջ ձեռքը և կարող է բաց թողնել NBA-ի բոլոր աստղերի խաղը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Միլուոկիի» կենտրոնական Բրուք Լոպեսը, որը վաստակել է 33 միավոր: Ամերիկացին նաև գրանցել է 7 ռեբաունդ և կատարել երկու ասիստ:
«Միլուոկի Բաքսը» Արևելյան կոնֆերենցիայում երկրորդն է, «Չիկագո Բուլզը» 11-րդ տեղում է:
NBA, կանոնավոր առաջնություն
«Չիկագո» — «Միլուոկի»՝ 100-112 (24-34, 25-27, 24-24, 27-27)
«Մինեսոտա» — «Վաշինգտոն»՝ 106-114 (36-21, 23-30, 28-25, 19-38)
«Ֆինիքս» — «Քլիպերս»՝ 107-116 (23-28, 29-26, 32-37, 23-25)


