Բասկետբոլի կանոնավոր առաջնության (NBA) հերթական խաղային օրը գործող չեմպիոն «Դենվեր Նագեթսը» տանը 130-101 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Կլիվլիենդ Կավալյերսի» նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ «Նագեթսի» առաջատար Նիկոլա Յոկիչը։ Սերբ 29-ամյա կենտրոնականը գրանցեց թրիփլ-դաբլ` վաստակելով 26 միավոր, կատարելով 18 ռեբաունդ ու 16 ասիստ։
Մրցաշրջանում 42-րդ հաղթանակը տարավ «Լոս Անջելես Լեյքերսը»` հյուրընկալվելիս 116-104 հաշվով առավելության հասնելով «Բրուքլին Նեթսի» նկատմամբ։ «Լեյքերսից» Լեբրոն Ջեյմսը վաստակեց 40 միավոր, 7 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին ու կատարեց 5 արդյունավետ փոխանցում` դառնալով հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ։
«Գոլդեն Սթեյթ Ուորիորզն» արտագնա խաղում 117-113 հաշվով հաղթեց «Սան Անտոնիո Սփյորսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Ուորիորզի» խաղացող Ստեֆեն Կարին էր (33 միավոր, 8 ասիստ, 1 ռեբաունդ)։
Լուկա Դոնչիչի 47 միավորն էլ 125-107 հաշվով հաղթանակ պարգևեց «Դալաս Մավերիքսին» «Հյուսթոն Ռոքեթսի» դեմ խաղում։ Սլովենացի բասկետբոլիստը նաև 12 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին` ընթացիկ մրցաշրջանում 45-րդ անգամ դառնալով դաբլ-դաբլի հեղինակ։
NBA, կանոնավոր առաջնություն
«Դենվեր Նագեթս» - «Կլիվլենդ Կավալյերս»` 130-101 (30-26, 35-30, 36-21, 29-24)
«Բրուքլին Նեթս» - «Լոս Անջելես Լեյքերս»` 104-116 (11-31, 33-36, 35-23, 25-26)
«Սան Անտոնիո Սփյորս» - «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»` 113-117 (34-27, 26-25, 21-37, 32-28)
«Հյուսթոն Ռոքեթս» - «Դալաս Մավերիքս»` 107-125 (24-36, 21-30, 28-25, 34-24)
«Վաշինգտոն Ուիզարդս» - «Մայամի Հիթ»` 107-119 (29-29, 30-37, 21-29, 27-24)
«Տոռոնտո Ռեփթորս» - «Ֆիլադելֆիա Սիքսերս»` 120-135 (27-35, 28-36, 38-30, 27-34)
«Շարլոթ Հորնեթս» - «Լոս Անջելես Քլիփերս»` 118-130 (25-31, 30-36, 27-26, 36-37)
«Մինեսոտա Թիմբերվուլվզ» - «Չիկագո Բուլզ»` 101-109 (22-33, 32-31, 25-20, 22-25)
«Նյու Յորք Նիքս» - «Օկլահոմա Սիթի Թանդեր»` 112-113 (22-17, 24-33, 39-25, 27-38)
«Սակրամենտո Քինգզ» - «Յուտա Ջազ»` 127-106 (27-23, 29-29, 39-25, 32-29)


