Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Դենվեր Նագեթսը» հյուրընկալվելիս 127-102 հաշվով հաղթել է մրցաշրջանը հաջող սկսած «Լոս Անջելես Լեյքերսին»:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Դենվերի» առաջատար Նիկոլա Յոկիչը, որը վաստակել է 34 միավոր: Սերբ կենտրոնականը դաբլ-դաբլ է գրանցել` վաստակած միավորներին ավելացնելով 13 ռեբաունդ: Յոկիչը մոտ է եղել թրիփլ-դաբլին, սակայն ասիստների վիճակագրությամբ 10-ի շեմը չի հատել, 8-ն է եղել:
NBA-ի կանոնավոր առաջնություն
«Լեյքերս» - «Նագեթս»` 102-127
«Սան Անտոնիո» - «Գոլդեն Սթեյթ»` 104-94
«Միլուոկի» - «Շարլոտ»` 125-119
«Հյուսթոն» - «Բլեյզերս»` 98-104