Logo

NBA. «Նիքսը» ֆանտաստիկ քամբեք է արել՝ առաջին հաղթանակը տանելով «Փեյսերսի» դեմ շարքում

11:26 / 26.05.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Արևելքի եզրափակիչում «Նյու Յորք Նիքսն» «Ինդիանա Փեյսերսի» դեմ շարքում առաջին հաղթանակն է տարել՝ հյուրընկալվելիս առավելության հասնելով 106-100 հաշվով։ Շարքում «Փեյսերսը» հաշվի մեջ առջևում է՝ 2-1։

Երկրորդ քառորդում «Նիքսը» պարտվում էր 20 միավորի տարբերությամբ, սակայն քամբեք է արել ու հաղթել։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել հյուրերի կենտրոնական Կառլ-Էնթոնի Թաունսը, որը դաբլ-դաբլ է գրանցել` վաստակելով 24 միավոր, կատարելով 15 ռեբաունդ ու 1 ասիստ։

Դիմակայության հաջորդ խաղը նույնպես կկայանա Ինդիանայում մայիսի 28-ին, մեկնարկը` ժամը 04:00-ին։

NBA, փլեյ-օֆֆ, Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ

«Ինդիանա Փեյսերս» - «Նյու Յորք Նիքս»` 100-106 (30-26, 28-19, 22-25, 20-36)

NBA-ի խաղերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ