Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի առաջին խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» սեփական խաղահրապարակում 51 միավորի առավելությամբ հաղթել է «Մեմֆիս Գրիզլիսին»` 131-80։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Օքլահոմայի» թեթև հարձակվող Արոն Ուիգինսը. նա վաստակել է 21 միավոր, 4 անգամ տիրել օղակից անդրադարձած գնդակին, կատարել 3 արդյունավետ փոխանցում։
Դիմակայության երկրորդ խաղը կկայանա ապրիլի 23-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 03:30-ին։
NBA, փլեյ-օֆֆ, առաջին խաղ
«Օքլահոմա Սիթի Թանդեր» - «Մեմֆիս Գրիզլիս»` 131-80 (32-20, 36-16, 44-27, 19-17)


