Logo

NBA. «Օքլահոման» հաղթել է «Փեյսերսին» ու հավասարեցրել եզրափակիչի հաշիվը

11:46 / 09.06.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մեծ եզրափակիչի երկրորդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» սեփական խաղահրապարակում 123-107 հաշվով հաղթել է «Ինդիանա Փեյսերսին»։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը` վաստակելով 34 միավոր, 8 անգամ տիրելով օղակից անդրադարձած գնդակին, կատարելով 5 արդյունավետ փոխանցում։

Մարկ Դեյնոյի գլխավորած թիմը հաղթանակից հետո հավասարեցրել է շարքի հաշիվը` 1-1։

Կողմերի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 12-ին Ինդիանայում, մեկնարկը` Երևանի ժամանակով 04:30-ին։

NBA, եզրափակիչ

«Օքլահոմա Սիթի Թանդեր» - «Ինդիանա Փեյսերս»` 123-107 (26-20, 33-21, 34-33, 30-33)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ