Logo

NBA. «Օքլահոման» կրկին հավասարեցրել է եզրափակիչի հաշիվը

10:49 / 14.06.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մեծ եզրափակիչի չորրորդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» հյուրընկալվելիս 111-104 հաշվով հաղթել է «Ինդիանա Փեյսերսին»։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ Կանադացին վաստակել է 35 միավոր և 3 անգամ տիրել օղակից անդրադարձած գնդակին։

Մարկ Դեյնոյի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ կրկին հավասարեցրել է շարքի հաշիվը` 2-2։

Թիմերը հաջորդ հանդիպումը կանցկացնեն հունիսի 17-ին Օքլահոմայում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 04:30-ին։

NBA, մեծ եզրափակիչ

«Ինդիանա Փեյսերս» - «Օքլահոմա Սիթի Թանդեր»` 104-111 (35-34, 25-23, 27-23, 17-31)

NBA-ի խաղերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ