Logo

NBA. «Փեյսերսը» երկրորդ հաղթանակն է տարել «Նիքսի» դեմ շարքում

10:53 / 24.05.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Արևելքի եզրափակիչում «Ինդիանա Փեյսերսը» երկրորդ հաղթանակն է տարել ու մրցակցի խաղահրապարակում 114-109 հաշվով առավելության է հասել «Նյու Յորք Նիքսի» դեմ խաղում։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել «Փեյսերսի» ծանր հարձակվող Պասկալ Սիակամը` վաստակելով 39 միավոր, կատարելով 5 ռեբաունդ, 3 ասիստ։

Շարքի հաջորդ խաղը կկայանա մայիսի 26-ին Ինդիանայում, մեկնարկը` Երևանի ժամանակով 04:00-ին։

NBA, Արևելյան կոնֆերենցիա, եզրափակիչ, երկրորդ խաղ

«Նյու Յորք Նիքս» - «Ինդիանա Փեյսերս»` 109-114 (26-24, 26-25, 29-32, 28-33) (շարքի հաշիվը` 0-2)

NBA-ի խաղերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ