Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» հյուրընկալվել է «Ինդիանա Փեյսերսին» և պարտվել 119-125 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Գոլդեն Սթեյթի» առաջատար Ստեֆեն Քարին, որը վաստակել է 38 միավոր: 34-ամյա ամերիկացի բասկետբոլիստն իր հաշվին գրանցել է նաև 7-ական ռեբաունդ և ասիստ:
NBA, կանոնավոր առաջնություն
«Ինդիանա» - «Գոլդեն Սթեյթ»՝ 125-119 (27-26, 47-28, 19-33, 32-32)
«Օրլանդո» - «Ատլանտա»՝ 135-124 (50-22, 26-40, 29-32, 30-30)
«Քլիպերս» - «Մինեսոտա»՝ 99-88 (19-21, 19-22, 29-22, 32-23)
«Լեյքերս» - «Բոստոն»՝ 118-122 (24-37, 26-28, 32-23, 28-22, 8-12)
«Դալաս» - «Քլիվլենդ»՝ 90-105 (19-26, 22-34, 27-23, 22-22)
«Դենվեր» - «Վաշինգտոն»՝ 141-128 (38-31, 34-36, 30-28, 39-33)


