Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» հյուրընկալվել է «Հյուսթոն Ռոքեթսին» և հաղթել 127-120 հաշվով:
«Գոլդեն Սթեյթի» կազմում դաբլ-դաբլի հեղինակ է դարձել թիմի առաջատար Ստեֆեն Քարին, որը վաստակել է 33 միավոր, կատարել 15 արդյունավետ փոխանցում: 34-ամյա ամերիկացի բասկետբոլիստը նաև իր հաշվին գրանցել է 6 ռեբաունդ:
NBA, կանոնավոր առաջնություն
«Հյուսթոն» - «Գոլդեն Սթեյթ»՝ 120-127 (28-40, 37-21, 29-36, 26-30)
«Բրուքլին» - «Մեմֆիս»՝ 127-115 (28-29, 29-33, 39-31, 31-22)
«Քլիվլենդ» - «Մայամի»՝ 113-87 (28-27, 31-15, 36-22, 18-23)
«Դալաս» - «Դենվեր»՝ 97-98 (25-25, 31-30, 18-24, 23-19)
«Լեյքերս» - «Սան-Անտոնիո»՝ 123-92 (34-20, 32-28, 29-19, 28-25)
«Վաշինգտոն» - «Շառլոտ»՝ 106-102 (35-27, 24-28, 18-24, 29-23)
«Սակրամենտո» - «Դետրոյթ»՝ 137-129 (38-33, 30-37, 34-32, 35-27)