Logo

NBA. «Քլիփերսի» և «Մավերիքսի» «քամբեքը», «Սելթիքսի» ու «Գոլդեն Սթեյթի» հաղթանակները, «Լեյքերսը» պարտվեց

12:15 / 08.04.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում «Լոս Անջելես Քլիփերսը» սեփական մանրահատակի վրա տպավորիչ «քամբեք» արեց «Կլիվլենդ Կավալյերսի» դեմ խաղում։ «Քլիփերսը» երկրորդ քառորդից հետո պարտվում էր 21 միավորի տարբերությամբ, սակայն հաղթեց 120-118 հաշվով։

Տանտերերի հաղթական նետումը հանդիպման ավարտից 7 վայրկյան առաջ կատարեց ամերիկացի հարձակվոց Փոլ Ջորջը։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ հենց 33-ամյա ամերիկացին, որը գրանցեց դաբլ-դաբլ` վաստակելով 39 միավոր, կատարելով 11 ռեբաունդ ու 7 ասիստ։

«Դալաս Մավերիքսի» ու «Հյուսթոն Ռոքեթսի» հանդիպումը գերարդյունավետ ստացվեց։ «Մավերիքսը» տանը օվերթայմում հաղթեց 147-136 հաշվով։ Այս խաղում նույնպես «քամբեք» գրանցվեց. «Դալասը» հանդիպման ընթացքում հետ բերեց 22 միավորի կորուստը։ 126-129 հաշվի ժամանակ հանդիպման ավարտից ընդամենը 1 վայրկյան առաջ տանտերերին 3-միավորանոց նետումով պարտությունից փրկեց ավստրալացի Դանթե Էքզամը։ Հանդիպման ամենաարդյումավետ բասկետբոլիստը «Մավերիքսի» խաղացողը Կայրի Իրվինգն էր` 48 միավոր, 7 ռեբաունդ, 2 ասիստ։

Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Բոսթոն Սելթիքսն» ընթացիկ մրցաշրջանում տարավ 62-րդ հաղթանակը` 124-107 հաշվով առավելության հասնելով «Փորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» նկատմամբ։ «Բլեյզերսի» թեթև հարձակվող Դալանո Բենթոնը դարձավ հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ` վաստակելով 28 միավոր, կատարելով 9 ասիստ ու 3 անգամ տիրելով օղակից անդրադարձած գնդակին։

Հաղթանակ տարավ նաև «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը», որը Սան Ֆրանցիսկոյում 118-110 հաշվով առավելության հասավ «Յուտա Ջազի» նկատմամբ։ «Ուորիորզի» խաղացող Քլեյ Թոմսոնը դարձավ հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ` 32 միավոր, 5 ռեբաունդ, 4 ասիստ։

«Մինեսոտա Թիմբերվուլվզի» կենտրոնական Նազ Ռիդի դաբլ-դաբլն օգնեց իր թիմին արտագնա խաղում 127-117 հաշվով հաղթել «Լոս Անջելես Լեյքերսին»։ Ռիդը վաստակեց 31 միավոր, կատարեց 11 ռեբաունդ ու 1 ասիստ` դառնալով հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ։

NBA, կանոնավոր առաջնություն

«Լոս Անջելես Քլիփերս» - «Կլիվելնդ Կավալյերս»` 120-118 (33-40, 26-40, 27-18, 34-20

«Դալաս Մավերիքս» - «Հյուսթոն Ռոքեթս»` 147-136 (27-42, 39-29, 32-35, 31-23, օվերթայմ` 18-7)
«Բոսթոն Սելթիքս» - «Փորտլենդ Թրեյլ Բլեյզերս»` 124-107 (30-24, 33-32, 30-29, 31-22)
«Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» - «Յուտա Ջազ»` 118-110 (41-28, 27-26, 29-23, 21-33)
«Լոս Անջելես Լեյքերս» - «Մինեսոտա Թիմբերվուլվզ»` 117-127 (37-33, 27-46, 28-23, 25-25)
«Միլուոկի Բաքս» - «Նյու Յորք Նիքս»` 109-122 (31-25, 30-25, 24-39, 24-33)

«Ինդիանա Փեյսերս» - «Մայամի Հիթ»` 117-115 (38-24, 25-22, 28-32, 26-37)

«Օռլանդո Մեջիք» - «Չիկագո Բուլզ»` 113- 98 (31-14, 25-30, 33-28, 24-26)

«Տորոնտո Ռեփթորս» - «Վաշինգտոն Ուիզարդս»` 130-122 (42-17, 21-33, 36-37, 31-35)

«Ֆինիքս Սանս» - «Նյու Օռլեան Պելիկանս»` 105-113 (26-19, 24-37, 33-34, 22-23)

«Շարլոթ Հորնեթս» - «Օկլահոմա Սիթի Թանդեր»` 118-121 (29-31, 26-34, 30-21, 33-35)

«Սան Անտոնիո Սփյորս» - «Ֆիլադելֆիա Սիքսերս»` 126-133 (24-31, 40-23, 16-19, 31-18, օվերթայմ` 15-22)

«Բրուքլին Նեթս» - «Սակրամենտո Քինգզ»` 77-107 (19-29, 21-36, 24-13, 13-29)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ