Logo

NBA․ «Քլիվլենդը» 15-րդ հաղթանակն է տարել 16 խաղում

13:04 / 08.02.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Քլիվլենդ Կավալիերսը» մրցակցի խաղահրապարակում 114-106 հաշվով ուժեղ է գտնվել «Վաշինգտոն Ուիզարդից»։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Դոնովան Միտչելը հյուրերի կազմում վաստակել է 40 միավոր, գրանցել 8 ռեբաունդ ու 5 ասիստ։ «Վաշինգտոնից» ամենաարդյունավետը Կայլ Կուզման էր՝ 28 միավոր։

«Քլիվլենդը» վերջին 16 խաղում տարել է 15-րդ հաղթանակը ու երկրորդն է Արևելյան կոնֆերենցիայում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ