Logo

NBA. «Ռոքեթսը» հաղթել է «Ուորիորզին» և հավասարեցրել շարքի հաշիվը

12:23 / 03.05.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի 6-րդ խաղում «Հյուսթոն Ռոքեթսը» հյուրընկալվելիս հաղթել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»` 115-107։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստները եղել են «Ուորիորզի» լեգենդար խաղարկող պաշտպան Ստեֆեն Քարին և «Ռոքեթսից» Ֆրեդ Վանվլիթը, որոնք 29-ական միավոր են վաստակել։

«Ռոքեթսը» շարքում պարտվում էր 1-3 հաշվով, սակայն երկու անընդմեջ հաղթանակից հետո հավասարեցրեց հաշիվը։ Դիմակայության ելքը կվճռվի 7-րդ խաղում, որը կկայանա մայիսի 5-ին Հյուսթոնում, մեկնարկը` Երևանի ժամանակով 04:30-ին։

NBA-ի խաղերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

NBA, փլեյ-օֆֆ, 1/8 եզրափակիչ, 6-րդ խաղ

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» - «Հյուսթոն Ռեքեթս»` 107-115 (21-25, 27-28, 36-33, 23-29) (շարքի հաշիվը` 3-3)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ