Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի առաջին փուլում գործող չեմպիոն «Բոստոն Սելթիքսը» երրորդ հաղթանակն է տարել և մրցակցի խաղահրապարակում 107-98 հաշվով առավելության հասել «Օռլանդո Մեջիքի» դեմ խաղում։
«Սելթիքսի» առաջատար Ջեյսոն Թեյթումը վաստակել է 37 միավոր, կատարել 14 ռեբաունդ ու 3 ասիստ։ Նա հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր։
«Մինեսոտա Թիմբերվուլվզը» տանը 116-113 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Լեյքերսին»։ «Գայլերը» շարքի հաշիվը դարձրել են 3-1։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել տանտերերի հարձակողական պաշտպան Էնթոնի Էդվարդսը` վաստակելով 43 միավոր, 9 անգամ տիրելով օղակից անդրադարձած գնդակին, կատարելով 6 արդյունավետ փոխանցում։
«Լեյքերսին» չեն օգնել նաև Լուկա Դոնչիչի 38 միավորը և Լեբրոն Ջեյմսի դաբլ-դաբլը (27 միավեր, 12 ռեբաունդ, 8 ասիստ)։
Շարքում երրորդ հաղթանակն են տարել նաև «Ինդիանա Փեյսերսն» ու «Նյու Յորք Նիքսը», որոնք առավելության են հասել համապատասխանաբար «Միլուոկի Բաքսի» և «Դետրոյթ Փիստոնսի» դեմ խաղերում։
NBA-ի խաղերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։
NBA, փլեյ-օֆֆ, 1/8 եզրափակիչ
«Օռլանդո Մեջիք» - «Բոստոն Սելթիքս»` 98-107 (29-32, 19-21, 27-26, 23-28) (դիմակայության հաշիվը` 1-3)
«Մինեսոտա Թիմբերվուլվզ» - «Լոս Անջելես Լեյքերս»` 116-113 (28-32, 33-26, 23-36, 32-19) (դիմակայության հաշիվը` 3-1)
«Միլուոկի Բաքս» - «Ինդիանա Փեյսերս»` 103-129 (24-30, 28-33, 32-38, 19-28) (դիմակայության հաշիվը` 1-3)
«Դետրոյթ Փիստոնս» - «Նյու Յորք Նիքս»` 93-94 (19-29, 24-21, 28-14, 22-30) (դիմակայության հաշիվը` 1-3)


