Logo

NBA. «Սելտիքսի» ու «Տորոնտոյի» հաղթանակները (տեսանյութ)

10:40 / 13.02.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Բոստոն Սելտիքսը» 119-109 հաշվով հաղթել է «Մեմֆիս Գրիզլիսին», իսկ «Տորոնտո Ռեփթորսը» մեկ միավորի առավելությամբ ուժեղ է գտնվել «Դեթրոյթ Պիստոնսից»՝ 119-118։

«Մեմֆիսի» կազմում հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ջա Մորանտը, որը վաստակել է 25 միավոր: Ամերիկացի բասկետբոլիստը նաև գրանցել է 6 ռեբաունդ և կատարել 7 ասիստ:

«Սելտիքսի» կազմում դաբլ-դաբլի հեղինակ է դարձել Դերիք Ուայթը, որը վաստակել է 23 միավոր և կատարել 10 արդյունավետ փոխանցում: Ամերիկացին նաև գրանցել է երեք ռեբաունդ:

«Բոստոն Սելտիքսն» Արևելյան կոնֆերենցիայի առաջատարն է, «Մեմֆիս Գրիզլիսը» երկրորդն է Արևմուտքում:

«Տորոնտոյի» պաշտպան Ֆրեդ Վանվլեթը «Դեթրոյթի» դեմ խաղում վաստակել է 35 միավոր՝ ճանաչվելով ամենաարդյունավետ խաղացող։  28-ամյա բասկետբոլիստը նաև գրանցել է երեք ռեբաունդ և կատարել 8 ասիստ:

NBA, կանոնավոր առաջնություն

«Սելտիքս» — «Գրիզլիս»՝  119-109 (26-28, 35-20, 21-33, 37-28)

«Տորոնտո» — «Դեթրոյթ»՝  119-118 (31-29, 22-23, 31-25, 35-41)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ