«Բոստոն Սելտիքսը» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ շարքում տարել է երկրորդ հաղթանակը:
«Բոստոնը» սեփական խաղահրապարակում 110-97 հաշվով հաղթել է «Մայամի Հիթին»՝ շարքի հաշիվը դարձնելով 2-3:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Բոստոնի» բասկետբոլիստ Դարիք Ուայթը, որը վաստակել է 24 միավոր: Ամերիկացին նաև դարձել է երեք ռեբաունդի և մեկ ասիստի հեղինակ:
Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ շարքի 6-րդ խաղը տեղի կունենա մայիսի 28-ին:
NBA, փլեյ-օֆֆ
Արևելյան կոնֆերենցիա, եզրափակիչ, 5-րդ խաղ
«Բոստոն» - «Մայամի»՝ 110-97 (35-20, 26-24, 29-28, 20-25)


