Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողներին։
Արևմտյան կոնֆերենցիայի լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել «Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Էնթոնի Դևիսը։ Ամերիկացու միջին արդյունավետությունը կազմել է 38,7 միավոր, 11,7 ասիստ ու 2,0 ռեբաունդ։
Արևելյան կոնֆերենցիայում լավագույնը «Բրուքլին Նեթսի» պաշտպան Միկալ Բրիդջեսն է։ Նրա միջին արդյունավետությունը կազմել է 33,0 միավոր, 3,7 ասիստ ու 5,7 ռեբաունդ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում «Լեյքերսն» ու «Բրուքլինը» հաղթել էին բոլոր՝ երեք խաղերում։
NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է նաև շաբաթվա լավագույն դրվագները։


