Logo

NBA. Շաքիլ Օ'Նիլի թիմը` Բոլոր աստղերի խաղի հաղթող

10:50 / 17.02.2025Բասկետբոլ
null

Սան Ֆրանցիսկոյի «Չեյզ Սենթր» մարզահամալիրում կայացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Բոլոր աստղերի հանդիպումը։

Նոր ձևաչափով կայացած փոքր մրցաշարի եզրափակիչում Շաքիլ Օ'Նիլի թիմը 41-25 հաշվով հաղթել է Չառլզ Բարքլիի թիմին։

Հանդիման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Օ'Նիլի թիմում հանդես եկող «Բոսթոն Սելթիքսի» թեթև հարձակվող Ջեյսոն Թեյթումը` վաստակելով 15 միավոր, կատարելով 3 ռեբաունդ ու երկու ասիստ։

Բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր բասկետբոլիստը նույնպես Շաքիլ Օ'Նիլի թիմից էր։ Մրցանակը կարիերայում երկրորդ անգամ ստացել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» խաղարկող պաշտպան Ստեֆեն Քարին։

Օ'Նիլի թիմը մրցաշարի կիսաեզրափակիչում 42-35 հաշվով հաղթել էր Քենդիս Փարքերի թիմին, իսկ Չառլզ Բարքլիի թիմը 41-32` Քենի Սմիթի երիտասարդ աստղերին։

Բոլոր աստղերի խաղն առաջին անգամ էր անցկացվում նման ձևաչափով։ Խաղում հաղթելու համար թիմերին անհրաժեշտ էր առաջինը վաստակել 40 միավոր։

NBA, Բոլոր աստղերի խաղ, եզրափակիչ

Չառլզ Բարքլիի թիմ - Շաքիլ Օ'Նիլի թիմ` 25-41

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ