Logo

NBA. «Թանդերն» ուժեղ էր «Լեյքերսից», «Սելթիքսի» 7-րդ անընդմեջ հաղթանակը

10:40 / 30.11.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում Արևմտյան կոնֆերենցիայի առաջատար «Օկլահոմա Սիթի Թանդերը» մրցակցի մանրահատակի վրա 101-93 հաշվով պարտության պատնեց «Լոս Անջելես Լեյքերսին»։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ «Թանդերի» կանադացի խաղարկող պաշտպան Շեյ Գիլջես Ալեքսանդրը` վաստակելով 36 միավոր, կատարելով 9 արդյունավետ փոխանցում, 6 անգամ տիրելով օղակից անդրադարձած գնդակին։

Գործող չեմպիոն «Բոստոն Սելթիքսը» 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և հյուրընկալվելիս արդյունավետ խաղում 138-129 հաշվով առավելության հասավ «Չիկագո Բուլզի» նկատմամբ։

«Սելթիքսից» տպավորիչ հանդիպում անցկացրեց ամերիկացի թեթև հարձակվող Ջեյսոն Թեյթումը, որը դաբլ-դաբլ գրանցեց` 35 միավոր, 14 ռեբաունդ, 1 ասիստ։ Նա հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր։

NBA, կանոնավոր առաջնություն 

«Լոս Անջելես Լեյքերս» - «Օկլահոմա Սիթի Թանդեր»` 93-101 (24-32, 24-19, 21-20, 24-30)

«Չիկագո Բուլզ» - «Բոստոն Սելթիքս»` 129-138 (30-39, 37-28, 29-29, 33-42)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա