Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Բոստոն Սելտիքսը» 111-101 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Լեյքերսին»:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Սելտիքսի» առաջատար Ջեյսոն Թեյթումն էր, որը 40 միավոր է վաստակել: Ամերիկացին վաստակած միավորներին ավելացրել է 12 ռեբաունդ և դաբլ-դաբլ գրանցել: Թեյթումը նաև 8 ասիստ է կատարել:
«Լեյքերսից» 34 միավոր է վաստակել Լուկա Դոնչիչը: Սլովենացին նաև 8 ռեբաունդ է գրանցել և կատարել երեք ասիստ:


