Logo

NBA. «Թանդերի» 13-րդ, «Կավալյերսի» 10-րդ անընդմեջ հաղթանակը

11:55 / 06.01.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային հերթական օրն արևմտյան կոնֆերենցիայի առաջատար «Օքլահոմա Սիթի Թանդերը» 13-րդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ սեփական մանրահատակի վրա 105-92 հաշվով առավելության հասնելով չեմպիոն «Բոստոն Սելթիքսի» դեմ խաղում։

Տանտերերից կանադացի խաղարկող պաշտպան Շեյ Գիլջես-Ալեքսանդրը գրանցել է դաբլ-դաբլ ու դարձել է հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը` 33 միավոր, 11 ռեբաունդ, 6 ասիստ։

Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Քլիվլենդ Կավալյերսը» 10-րդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ տնային խաղում 115-105 հաշվով պարտության մատնելով «Շառլոթ Հորնեթսին»։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Կավալյերսի» ամերիկացի խաղարկող պաշտպան Դարիուս Գարլենդը. նա վաստակել է 25 միավոր, 3 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին, կատարել է 2 արդյունավետ փոխանցում։

NBA, կանոնավոր առաջնություն

«Օքլահոմա Սիթի Թանդեր» - «Բոստոն Սելթիքս»` 105-92 (32-35, 23-30, 21-15, 29-12)

«Քլիվլենդ Կավալյերս» - «Շառլոթ Հորնեթս»` 115-105 (29-23, 34-25, 28-30, 24-27)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա