Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի երրորդ խաղում «Մինեսոտա Թիմբերվուլվզը» սեփական խաղահրապարակում հաղթել է «Լոս Անջելես Լեյքերսին» և առաջ անցել հաշվի մեջ` 2-1։ «Գայլերն» առավելության են հասել 116-104 հաշվով։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Լեյքերսի» առաջատար, NBA-ի պատմության մեջ գլխավոր ռմբարկու (42184 միավոր) Լեբրոն Ջեյմսը, որը դաբլ-դաբլ է գրանցել։ 40-ամյա ծանր հարձակվողը վաստակել է 38 միավոր, կատարել 10 ռեբաունդ ու 4 ասիստ։
«Միլուոկի Բաքսը» կրճատել է դիմակայության հաշիվն ու երրորդ խաղում 117-101 հաշվով հաղթել «Ինդիանա Փեյսերսին»։
«Բաքսից» Յանիս Ադետոկունբոն դաբլ-դաբլ է գրանցել (37 միավոր, 12 ռեբաունդ, 6 ասիստ) ու դարձել հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը։
Գործող չեմպիոն «Բոստոն Սելթիքսն» էլ հյուրընկալվելիս 93-95 հաշվով պարտվել է «Օռլանդո Մեջիքին»։
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։
NBA, փլեյ-օֆֆ, 1/8 եզրափակիչ
«Մինեսոտա Թիմբերվուլվզ» - «Լոս Անջելես Լեյքերս»` 116-104 (32-26, 22-32, 32-26, 30-20) (դիմակայության հաշիվը` 2-1)
«Միլուոկի Բաքս» - «Ինդիանա Փեյսերս»` 117-101 (26-26, 21-31, 39-18, 31-26) (դիմակայության հաշիվը` 1-2)
«Օռլանդո Մեջիք» - «Բոստոն Սելթիքս»` 95-93 (31-27, 18-32, 24-11, 22-23) (դիմակայության հաշիվը` 1-2)


