Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի առաջին խաղում «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» հյուրընկալվելիս 95-85 հաշվով հաղթել է «Հյուսթոն Ռոքեթսին»։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Ուորիորզի» լեգենդար խաղարկող պաշտպան Ստեֆեն Քարին էր` վաստակելով 31 միավոր, կատարելով 6 ռեբաունդ ու 3 ասիստ։
«Քլիվլենդ Կավալյերսը» սեփական խաղահրապարակում 121-100 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Մայամի Հիթի» դեմ առաջին խաղում։
Տանտերերի հարձակվողական պաշտպան Դոնովան Միչելը վաստակել է 30 միավոր ու դարձել հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ։
Գործող չեմպիոն «Բոստոն Սելթիքսը» նույնպես փլեյ-օֆֆում առաջին հաղթանակ է տարել և 103-86 հաշվով առավելության հասել «Օռլանդո Մեջիքի» դեմ խաղում։
«Մեջիքին» չի օգնել նաև ծանր հարձակվող Պաոլո Բանչեռոյի դաբլ-դաբլը (36 միավոր, 11 ռեբաունդ և 4 ասիստ)։ Նա հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր։
NBA, փլեյ-օֆֆ
«Բոստոն Սելթիքս» - «Օռլանդո Մեջիք»` 103-86 (26-18, 22-31, 30-18, 25-19) (դիմակայության հաշիվը` 1-0)
«Քլիվլենդ Կավալյերս» - «Մայամի Հիթ»` 121-100 (31-24, 31-30, 25-25, 34-21) (դիմամակայության հաշիվը` 1-0)
«Հյուսթոն Ռոքեթս» - «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»` 85-95 (21-18, 13-29, 26-22, 25-26) (դիմայաության հաշիվը` 0-1)


