Logo

NBA. Յանիսի արդյունավետ դաբլ-դաբլը, «Բաքսի», գործող չեմպիոնի ու «Նագեթսի» հաղթանակները

12:54 / 08.11.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Միլուոկի Բաքսը» սեփական խաղահրապարակում 126-110 հաշվով հաղթել է «Չիկագո Բուլզին»։

Տանտերերից փայլել է թիմի առաջատար Յանիս Ադետոկունբոն, որը դաբլ-դաբլ է գարնցել` վաստակելով 41 միավոր, կատարելով 15 ռեբաունդ ու 9 ասիստ։ Նա հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր։

Գործող չեմպիոն «Օքլահոմա Սիթի Թանդերը» հյուրընկալվելիս 132-101 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Սակրամենտո Քինգզի» դեմ խաղում։

Հյուրերից դաբլ-դաբլ (33 միավոր, 19 ռեբաունդ և 3 ասիստ) է գրանցել ու հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձել գերմանացի կենտրոնական Այզեյա Հարթենշտայնը։

«Դենվեր Նագեթսն» էլ Նիկոլա Յոկիչի 26 միավորի, 9-ական ասիստի ու ռեբաունդի օգնությամբ տանը 129-104 հաշվով հաղթել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»։

NBA, կանոնավոր առաջնություն

«Դենվեր Նագեթս» - «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»` 129-104 (32-21, 34-28, 33-28, 30-27)

«Միլոուկի Բաքս» - «Չիկագո Բուլզ»` 126-110 (23-25, 30-27, 32-28, 41-30)

«Սակրամենտո Քինգզ» - «Օքլահոմա Սիթի Թանդեր»` 101-132 (32-30, 24-40, 27-28, 18-34)

NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ