Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային հերթական օրը «Միլուոկի Բաքսը» մրցակցի խաղահրապարակում լրացուցիչ ժամանակում հաղթել է «Մայամի Հիթին»` 121-115։
Հանդիպման անենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկունբոն, որը թրիփլ-դաբլ է գրանցել` վաստակելով 36 միավոր, կատարելով 15 ռեբաունդ ու 10 ասիստ։
Դոք Ռիվերսի գլխավորած թիմը 77 խաղում 43 հաղթանակ է տարել և Արևելյան կոնֆերենցիայում 5-րդ տեղում է, «Մայամի Հիթը» նույն գոտում 10-րդն է։
NBA-ի խաղերը հեռարձակվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android):
NBA, կանոնավոր առաջնություն
«Մայամի Հիթ» - «Միլուոկի Բաքս»` 115-121 (30-22, 27-35, 31-24, 23-30, 4-10)


