Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Դենվեր Նագեթսը» սեփական մանրահատակի վրա 135-122 հաշվով առավելության է հասել «Մայամի Հիթի» նկատմամբ։
«Նագեթսից» փայլել է NBA-ի եռակի ամենաարժեքավոր խաղացող (MVP) ճանաչված սերբ կենտրոնական Նիկոլա Յոկիչը, որը գրանցել է թրիփլ-դաբլ և դարձել հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ` 30 միավոր, 14 ասիստ, 11 ռեբաունդ։
«Լոս Անջելես Լեյքերսը» տնային խաղում 116-106 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիա Սիքսերսին»։
Տանտերերից թրիփ-դաբլի հեղինակ է դարձել NBA-ի պատմության լավագույն ռմբարկու ամերիկացի Լեբրոն Ջեյմսը (40673 միավոր)` վաստակելով 23 միավոր, կատարելով 13 ռեբաունդ ու 12 ասիստ։
«Քլիվլենդ Կավալյերսն» Արևելյան կոնֆերենցիայում տարել է 10-րդ անընդմեջ հաղթանակը և 136-117 հաշվով պարտության է մատնել «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Կավալյերսի» ամերիկացի խաղարկող պաշտպան Դարիուս Գարլենդը, որը վաստակել է 27 միավոր, կատարել 6 արդյունավետ փոխանցում, 3 անգամ տիրել օղակից անդրադարձած գնդակին։
Խաղային հերթական օրը հաղթել է նաև NBA-ի գործող չեմպիոն «Բոստոն Սելթիքսը», որը համառ պայքարում, լրացուցիչ ժամանակում 108-104 հաշվով առավելության է հասել «Բրուքլին Նեթսի» նկատմամբ։
«Սելթիքսի» հաղթանակին նպաստել է ամերիկացի թեթև հարձակվող Ջեյսոն Թեյթումի վաստակած 33 միավորը։ Նա եղել է հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը։
NBA, կանոնավոր առաջնություն
«Դենվեր Նագեթս» - «Մայամի Հիթ»` 135-122 (40-27, 31-30, 33-30, 31-32)
«Լոս Անջելես Լեյքերս» - «Ֆիլադելֆիա Սիքսերս»` 116-106 (36-29, 32-31, 28-21, 20-25)
«Քլիվլենդ Կավալյերս» - «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»` 136-117 (39-22, 44-20, 29-41, 24-34)
«Բոստոն Սելթիքս» - «Բրուքլին Նեթս»` 108-104 (24-28, 25-23, 27-27, 18-16, լրացուցիչ ժամանակ` 14-10)