Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Դենվեր Նագեթսը» հյուրընկալվելիս 130-127 հաշվով հաղթել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչած Նիկոլա Յոկիչը «Դենվերի» կազմում վաստակել է 34 միավոր։ Սերբ կենտրոնականը հաղթական 3 միավորանոց նետումը կատարել է խաղի վերջին վայրկյանին։
«Գոլդեն Սթեյթի» կազմում ամենաարդյունավետը Ստեֆեն Կարին էր, որը հավաքել է 30 միավոր։


