Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Դենվեր Նագեթսը» սեփական խաղահրապարակում 120-125 հաշվով պարտվել է «Ինդիանա Փեյսերսին»։
Տանտերերին չի օգնել նույնիսկ սերբ կենտրոնական Նիկոլա Յոկիչի թրիփլ-դաբլը (41 միավոր, 15 ռեբաունդ, 13 ասիստ)։ Նա հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր։
Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Քլիվլենդ Կավալյերսը» տնային խաղում 113-120 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Սակրամենտո Քինգզից»։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Սակրամենտոյի» հարձակողական ոճի պաշտպան Զաք Լավինը` վաստակելով 37 միավոր, 2 անգամ տիրելով օղակից անդրադարձած գնդակին, կատարելով 1 արդյունավետ փոխանցում։
NBA, կանոնավոր առաջնություն
«Դենվեր Նագեթս» - «Ինդիանա Փեյսերս»` 120-125 (33-24, 33-37, 31-37, 23-27)
«Քլիվլենդ Կավալյերս» - «Սակրամենտո Քինգզ»` 113-120 (27-31, 30-25, 22-35, 34-29)


