«Դենվեր Նագեթսը» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում ընդունել է «Ատլանտա Հոքսին» և հաղթել 142-110 հաշվով:
Գործող չեմպիոնի կազմում թրիփլ-դաբլի հեղինակ է դարձել սերբ կենտրոնական Նիկոլա Յոկիչը: «Դենվերի» առաջատարը վաստակել է 19 միավոր, գրանցել 14 ռեբաունդ և կատարել 11 ասիստ:
NBA-ի կանոնավոր առաջնություն
«Դենվեր Նագեթս» - «Ատլանտա Հոքս»՝ 142-110
«Մեմֆիս Գրիզլիս» - «Ֆիլադելֆիա Սեվենթի Սիքսերս»՝ 96-116
«Բրուքլին Նեթս» - «Դեթրոյթ Փիսթոնս»՝ 113-103
«Լոս Անջելես Լեյքերս» - «Քլիվլենդ Քավալերս»՝ 116-97


