Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում դեկտեմբերի 23-ին կայացել է երկու հանդիպում:
«Յուտա Ջազն» ընդունել է «Վաշինգտոն Վիզարդսին» և հաղթել 120-112 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Յուտայի» բասկետբոլիստ Բրեդլի Բիլը: Ամերիկացին վաստակել է 30 միավոր, գրանցել 5 ռեբաունդ և կատարել նույնքան ասիստ:
Օրվա մյուս խաղում մրցել են «Նյու-Օրլեան Պելիկանսը» և «Սան-Անտոնիո Սփյորսը»: «Նյու-Օրլեանը» սեփական խաղահրապարակում հաղթել է 126-117 հաշվով: Հանդիպման ամենաարդյոնավետ խաղացող ճանաչված ամերիկացի բասկետբոլիստ Սի Ջեյ Մակքոլումը «Նյու-Օրլեանի» կազմում վաստակել է 40 միավոր, գրանցել 8 ռեբաունդ և կատարել 9 ասիստ:
NBA, կանոնավոր առաջնություն
«Յուտա» - «Վաշինգտոն»՝ 120-112 (30-27, 30-39, 33-24, 27-22)
«Նյու-Օրլեան» - «Սան-Անտոնիո»՝ 126-117 (37-17, 28-29, 29-29, 32-42)


