Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալվարո Նեգրեդոն խոսել է Լիոնել Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի մասին, գրում է Goal-ը։
«Կարիերան ավարտելը շատ դժվար է, քանի որ բարդ որոշում է։ Ռոնալդուն ու Մեսին անհավանական քանակի գոլեր են խփել։ Կարիերան տիտղոսով ավարտելը լավ որոշում է։ Լավ իմանալով Ռոնալդուին` չեմ կարծում, թե նա իր վերջին խոսքն ասել է։
Ֆիզիկական գործոնը նրան խանգարում է։ Ռոնալդուն իր կյանքի գագաթնակետին է։
Ռոնալդուն ու Մեսին ուզում են ավարտել լավագույնի կարգավիճակում։ Նրանք ուզում են հաղթել ու լինել լավագույնը, դրա համար էլ դեռ մրցունակ են։
Մարդիկ, հավանաբար, կարծում են, թե նրանց առաջնություններն այնքան էլ մրցունակ չեն, բայց ֆուտբոլիստի համար 40 և 38 տարեկանում շատ բարդ է պահել նման տեմպն ու մարզավիճակը»,- ասել է Նեգրեդոն։


