Պորտուգալիայի ազգային հավաքականի և անգլիական «Վուլվերհեմփթոնի» աջ պաշտպան Նելսոն Սեմեդուն տեղափոխվել է «Ֆեներբահչե», հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը:
31-ամյա ֆուտբոլիստն ու «Ֆեներբահչեն» կնքել են երկու տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2027 թվականի ամառը:
Հիշեցնենք, որ Սեմեդուն 2017-2020 թվականներին խաղացել է կատալոնական «Բարսելոնայում», որի հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր:


