Logo

Նելսոն Սեմեդուն տեղափոխվել է թուրքական ակումբ

11:21 / 01.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Պորտուգալիայի ազգային հավաքականի և անգլիական «Վուլվերհեմփթոնի» աջ պաշտպան Նելսոն Սեմեդուն տեղափոխվել է «Ֆեներբահչե», հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը:

31-ամյա ֆուտբոլիստն ու «Ֆեներբահչեն» կնքել են երկու տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2027 թվականի ամառը:

Հիշեցնենք, որ Սեմեդուն 2017-2020 թվականներին խաղացել է կատալոնական «Բարսելոնայում», որի հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ