Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ցինցինատիում (ԱՄՆ) ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի երրորդ շրջանում ֆրանսիացի Գաել Մոնֆիսին հաղթելուց հետո գրառում է կատարել մրցակցի մարզաշապիկի վրա:
«Ներիր, բայց ես չեմ ափսոսում. 19»,- կատակել է աշխարհի երկրորդ ռակետը՝ մարզաշապիկի վրա թողնելով նաև ինքնագիր ու ժպտացող դեմքով էմոջի: Լուսանկարը սոցցանցերում հրապարակել է Գաել Մոնֆիսը:

«Գուցե սա այն հանդիպումը չէր, որ ակնկալում էի անցկացնել բոլոր ժամանակների լավագույն թենիսիստի դեմ, բայց Նովակի հետ խաղերը պատիվ ու հաճույք են: Չնայած այս ամենին՝ շաբաթը շարունակում է դրական մնալ: Ես պատրաստվում եմ հանգստանալ, որ լավագույն կերպով դրսևորվեմ ԱՄՆ-ի բաց առաջնությանը»,- գրել է Մոնֆիսը:
Այս հաղթանակով 36-ամյա Ջոկովիչը անհատական դիմակայությունների ռեկորդ սահմանեց. նա ընդհանուր 19-0 հաշվով առջևում է Մոնֆիսի դեմ պայքարում:


